-
07.02.2017|
21:24
ԼՂՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
-
07.02.2017|
15:24
Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 280 կրակոց:
-
07.02.2017|
01:15
Մոտ ապագայում ՈՒկրաինան Ադրբեջանից զենք և զինամթերք կգնի՝ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ՈՒկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն` նշելով, որ առաջիկայում Բաքվում կայանալու է ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:
-
06.02.2017|
18:02
Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 220 կրակոց:
-
06.02.2017|
17:42
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:
-
06.02.2017|
11:10
Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին:
-
05.02.2017|
17:53
Ճապոնիայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Իրաքի և Սիրիայի տարածքներում հաստատված ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին՝ հայտնել է պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան:
-
05.02.2017|
17:50
Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց:
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
-
05.02.2017|
17:49
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:
-
04.02.2017|
18:46
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը: